Եթե Իսրայելը պատերազմ սկսի, մենք անմիջապես կպատերազմենք Միացյալ Նահանգների հետ. Իրանցի բարձաստիճան զինվորական


Միջազգային


Իրանի գլխավոր հեռուստաընկերությունում եթեր է հեռարձակվել հայտնի զինվորական Մոհսեն Ռեզաինի հարցազրույցը:

Նա Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի  նախկին հրամանատար է, ով կարևոր խորհրդական է Իրանի հոգևոր և քաղաքական ղեկավարության շրջանակներում:

Նա իր հարցազրույցում զգուշացրել է. «Եթե Իսրայելը պատերազմ սկսի, մենք անմիջապես կպատերազմենք Միացյալ Նահանգների հետ»:

«12 օր տևած պատերազմի ընթացքում մենք օգտագործեցինք մեր կարողությունների միայն 30 տոկոսը։ Իրանը պատրաստվել էր երկամսյա պատերազմի: Եթե պատերազմը տևեր երկու ամիս, այսօր Իսրայելից ոչինչ չէր մնա»,-նշել է Մոհսեն Ռեզաին:

Այս հայտարարություններից հետո մի շարք վերլուծաբաններ նշում են, որ  Թեհրանի ներկայիս հայտարարությունները պարզապես լրատվական հայտարարություններ չեն:

Դրանք Մերձավոր Արևելքի քաղաքական վիճակի մասին են և մարտահրավեր են առաջին հերթին ԱՄՆ-ին ու Իսրայելին:


Leave a Comment