Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բարձրացել է Չեմպիոնների լիգայի լավագույն ռմբարկուների ցուցակի մաքուր վեցերորդ հորիզոնական։
Նա իր գոլերի թիվն ավելացրել է մրցաշարի երկրորդ փուլում՝ երեք գնդակ ուղարկելով Ալմաթիի «Կայրաթի» դարպասը։ Սա նրա 58-րդ գոլն էր Չեմպիոնների լիգայում։
Այս գոլի շնորհիվ Մբապեն առաջ է անցել «Բավարիայի» նախկին կիսապաշտպան Թոմաս Մյուլերից, ով խփել է 57 գոլ։ Ֆրանսիացի հարձակվողից անմիջապես առաջ է «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլը, ով 142 խաղում խփել է 71 գոլ։
Մբապեն նաև հավասարվել է արտագնա հանդիպումներում գրանցված հեթ-տրիկների քանակով «Միլանի» և «Յուվենտուսի» նախկին հարձակվող Ֆիլիպպո Ինձագիին։ Ֆուտբոլիստներն այս ցուցանիշով առաջատարներն են Չեմպիոնների լիգայում։
Ընդհանուր առմամբ, Մբապեն Չեմպիոնների լիգայում գրանցել է չորս հեթ-տրիկ՝
- 2019 թ. հոկտեմբերի 22: «Բրյուգե» — ՊՍԺ — 0:5
- 2021 թ. փետրվարի 16: «Բարսելոնա» — ՊՍԺ — 1:4
- 2022 թ. փետրվարի 19: ՊՍԺ — «Մանչեսթեր Սիթի» — 3:1
- 2025 թ. սեպտեմբերի 30: «Կայրաթ» — «Ռեալ» — 0:5
Մբապեն 89 խաղում 58 անգամ է գրավել մրցակիցների դարպասը։ Ըստ Transfermarkt պորտալի ընթացիկ տվյալների՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 160 միլիոն եվրո։