ՄԱԿ – ը սկսում է Գազայի հարցում մարդասիրական ջանքերի պլանավորումը՝ Թրամփի ծրագրի ներքո, հայտարարել են գլխավոր քարտուղարի գրասենյակից:
ԱՄՆ նախագահի առաջարկած ծրագրի համաձայն՝ անկլավի բնակիչներին օգնությունը կբաշխվի ՄԱԿ-ի և այլ միջազգային կազմակերպությունների միջոցով, որոնք կապված չեն հակամարտության կողմերի հետ:
ՄԱԿ-ում ողջունել են ամերիկյան առաջնորդի ծրագիրը, ինչպես նաեւ նշել են դրա իրականացմանը բոլոր կողմերի հանձնառության կարեւորությունը:
Ավելի վաղ Սպիտակ տունըհրապարակել էր Գազայի հատվածում հակամարտության կարգավորման ծրագիրը: Այննախատեսում է ռազմական գործողությունների ամբողջական դադարեցում, ինչպես նաև ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող պատանդների ազատ արձակում 72 ժամվա ընթացքում: