Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը


Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը  միջազգային հանրությանը կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել Գազայի վրա Իսրայելի շարունակական հարձակումների դեմ և ՄԱԿ-ում արտահայտված կամքը վերածել կոնկրետ քայլերի։


 


Ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը:


 


«Ընդգծվել է տրանսպորտային հաղորդակցության կարևորությունը, որը կապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը և կտա արդյունքներ, որոնք կբխեն տարածաշրջանի բոլոր երկրների շահերից, ինչպես նաև վերջնական խաղաղություն հաստատելու մեր ցանկությունից», – ասվում է հայտարարության մեջ։

Դիտումների քանակ1

Leave a Comment