Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից դուրս կբերվի Սուրբ Գևորգ Զորավարի կենարար Մասունքը

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Սիրելինե՛ր, տեղեկացնում ենք ամենքիդ՝ հոկտեմբերի 5-ին Վարդենուտ համայնքի Սուրբ Մերկեռիոս եկեղեցու վերաօծման 6-րդ տարեդարձի առիթով, Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ և Արագածոտնի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի օրհնությամբ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից առաջին անգամ եկեղեցի կբերվի Սուրբ Գևորգ Զորավարի Մասունքը, սկիզբը ժամը 10:00:

Սուրբ Պատարագը կմատուցի Արագածի հովվության հոգևոր հովիվ՝ Արժանապատիվ Տեր Մաղաքիա քահանա Գևորգյանը:

Արագածոտնի թեմը սիրով հրավիրում է ամենքիդ մասնակցելու Սուրբ Պատարագին և հաղորդակից դառնալու Սուրբ Մասունքի օրհնությանը:

Սուրբ Մասունքը եկեղեցում կմնա մինչև ժամը 16:00:

Արագածոտնի Թեմ / Diocese of Aragatsotn of the Armenian Apostolic Church 

Leave a Comment