Դալարիկում 10 հազար հակ անասնակեր է այրվել. կանխվել է հրդեհի տարածումը դեպի բնակելի տուն


Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 20։16-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դալարիկ գյուղի գերեզմանատան մոտակայքում այրվում է անասնակեր։ Այս մասին տեղեկացրել է ՆԳՆ փրկարար ծառայությունը:


 


Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։


 


Հրդեհը մեկուսացվել է ժամը 23:08-ին, մարվել՝ հոկտեմբերի 1-ին՝ ժամը 07:32-ին։ Այրվել են մոտ 10.000 հակ անասնակեր և անասնագոմի տանիքի փայտե կառուցա­տարրերը (մոտ 300 քմ):


 


Հրշեջ-փրկարարները կանխվել են հրդեհի տարածումը դեպի անասնագոմի մյուս հատված և կից բնակելի տուն:

Դիտումների քանակ1

Leave a Comment