ԵՄ առաջնորդները քննարկում են Բելառուսի նկատմամբ իրենց արտաքին քաղաքականությունը փոխելու հնարավորությունը, հայտնում է բրիտանական The Guardian թերթը՝ հղում անելով եվրոպացի դիվանագետներին։
Դրա հաղորդմամբ՝ Բրյուսելում նախնական քննարկումներ են ընթանում Մինսկի մեկուսացման արդյունավետության վերաբերյալ։
«Բելառուսի վրա առավելագույն ճնշումը չի աշխատել։ Հինգ տարվա մեկուսացումից հետո մենք չենք հասել մեր հայտարարած նպատակներին։ Բելառուսը մերձեցել է Ռուսաստանին», – հայտարարել է ԵՄ դիվանագետներից մեկը։ Նա նաև նշել է, որ «Արևմուտքի մերձեցումը Լուկաշենկոյի հետ ունի իր սահմանները»։