Թուրքիայի ԱԱԽ-ն քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը – Նորություններ 01.10.2025

Լուսանկարը՝ aysor.am

Լուսանկարը՝ aysor.am

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը քննարկել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։

Նիստը գումարվել է Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։

“Քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը, ընդգծվել է տրանսպորտային գծի կարեւորությունը, որը կապահովի Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ անարգել հաղորդակցությունը եւ արդյունքներ կբերի ի շահ տարածաշրջանի բոլոր երկրների, ինչպես նաեւ վերջնական խաղաղության հաստատման մեր ձգտումը”, – ասված է Թուրքիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

Leave a Comment