Al Masirah. Գազա քաղաքում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածի հետևանքով զոհվել է 13 մարդ

Գազա քաղաքի մի քանի շրջաններում Իսրայելի կողմից իրականացված օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 13 մարդ, հաղորդում է եմենական Al Masirah հեռուստաալիքը։

Դրա տվյալներով՝ Իսրայելի հարվածների թիրախ են դարձել բնակելի շենք և դպրոց։

Ռմբակոծության հետևանքով կան նաև վիրավորներ, չնայած զոհերի թիվը դեռևս պարզված չէ։

Leave a Comment