Մահացել է «Երեք գումարած երկու» ֆիլմից հայտնի Գենադի Նիլովը – Showbiz.am

Մահացել է դերասան Գենադի Նիլովը, որը խաղացել է «Երեք գումարած երկու» ֆիլմում: Այս մասին հայտնում է հեռուստահաղորդավարուհի Նիկա Ստրիժակը:

Նիլովը մահացել է երեկ` 89-ամյակից երկու օր առաջ։ Նա հայտնի է «Երեք գումարած երկու» ֆիլմում տեխնիկական գիտությունների դոկտոր Սունդուկովի դերով։

Դերասանի հուղարկավորությունը տեղի կունենա վաղը Սանկտ Պետերբուրգում:

Leave a Comment