Երևանի Մարաթոն 2025-ը կկայանա հոկտեմբերի 4–5-ին

Երևանի քաղաքապետարանը հայտնում է, որ հոկտեմբերի 4–5-ը կկայանա Երևանի Մարաթոն 2025-ը։ Միջոցառմանը կարող են մասնակցել ինչպես երեխաները, այնպես էլ մեծահասակները։

Մարաթոնի համար նախատեսված են մի քանի տարբեր վազքային երկարություններ։ Երեխաների համար կազմակերպվում է 1 կիլոմետրանոց մանկական վազք, որը նախատեսված է 7–12 տարեկանների համար, իսկ 3 տարեկանից փոքրերը կարող են մասնակցել ծնողների հետ միասին։ 5 կիլոմետրանոց վազքին կարող են մասնակցել 13 տարեկանից բարձրերը։ 12 կիլոմետրանոց վազքը նախատեսված է 16 և բարձր տարիք ունեցող մասնակիցների համար։ Իսկ 21.1 և 42.2 կիլոմետրանոց դասական մարաթոնները նախատեսված են միայն 18 տարեկանից բարձր մասնակիցների համար։

Ծրագրով հոկտեմբերի 4-ին կանցկացվեն 1 և 5 կիլոմետրանոց վազքերը, որոնց մեկնարկն ու ավարտը նախատեսված է Հրազդանի կիրճում։ Հոկտեմբերի 5-ին կմեկնարկեն հիմնական վազքերը՝ 12, 21.1 և 42.2 կիլոմետրանոց մարաթոնները, որոնք կմեկնարկեն և կավարտվեն Շահումյանի հրապարակում։

Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել marathoni պաշտոնական կայքում՝ www.armeniamarathon.org հասցեով։ Քաղաքապետարանը կոչ է անում բոլորին միանալ և վազքի միջոցով միասին կիսել մարզական ոգին։

Leave a Comment