Aurora News | Մեկնարկել է Գնունու շուկայի առաջին շարքի կրպակների ապամոնտաժման աշխատանքները

Հոկտեմբերի 1-ի առավոտյան Երևանի քաղաքապետարանը մեկնարկել է Գնունու շուկայի առաջին շարքի կրպակների ապամոնտաժման աշխատանքները: Այս մասին գրել է CIVILNET-ը:

Շուկայի աշխատակիցներին քաղաքապետարանից տեղեկացրել են, որ տարիներ շարունակ այստեղ գործող կրպակները ապօրինի են և ենթակա ապամոնտաժման:

Նրանց պնդմամբ՝ վաճառակետերում առկա ապրանքների տեղափոխման համար քաղաքապետարանից շատ քիչ ժամանակ է հատկացվել. չի հաջողվել ամբողջությամբ դուրս բերել ապրանքները: Տեղում հավաքված քաղաքացիների խոսքով՝ այս տարածքները վարձակալությամբ էին տրված:

Leave a Comment