Որոշ տոներ
-
Ծերերի համաշխարհային օր
-
Բուսակերության համաշխարհային օր
-
Բժիշկների համաշխարհային օր
-
Կամերուն՝ Միավորման օր
-
Կիպրոս՝ Անկախության օր
-
Չինաստան՝ ՉԺՀ-ի առաջացման օր
-
Նիգերիա՝ Անկախության օր
-
Տուվալու՝ Տուվալուի օր
-
Ադրբեջան՝ Դատախազության աշխատողների օր
-
Ռուսաստան՝ Ցամաքային զորքերի օր
-
Ուզբեկստան՝ Ուսուցչի և դաստիարակի օր
Հայաստանում
1387 – երկու տարի Հայաստանը ասպատակելուց հետո Լենկ-Թեմուրը հետ է գնացել Սամարղանդ։
1827 – ռուս-պարսկական պատերազմի ժամանակ հայկական զորքերը Իվան Պասկևիչի գլխավորությամբ գրավել են Երևանի բերդը։ Ընկել է պարսկական ամենաամուր ու վերջին հենակետը Հայաստանում։ Գերի է վերցվել բերդի երեքհազարանոց կայազորը և Հասան խանը, առգրավվել են 100 թնդանոթ և մեծ քանակությամբ զենք ու զինամթերք։
1866 – ծնվել է նկարիչ Արշակ Ֆեթվաճյանը։
1878 – ծնվել է հեղափոխական, քաղաքական գործիչ Ստեփան Շահումյանը։
1883 – վախճանվել է նշանավոր երգահան, երաժշտագետ, խմբավար և մանկավարժ Ռոմանոս Մելիքյանը։
1905 – վախճանվել է գրող, մանկավարժ, հրապարակախոս Արշակ Ագապյանը։
1924 – ծնվել է գրող Շահեն Թաթիկյանը։
1956 – ծնվել է բժիշկ-վիրաբույժ Գառնիկ Ալեքսանյանը։
1988 – Միխայիլ Գորբաչյովը դարձել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահ՝ կառավարության փաստացի ղեկավար։
1992 – Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ ադրբեջանցիները անհաջող սկսել են Լաչինի միջանցքը հետ գրավել։ Այդ փորձը շարունակվել է 19 օր։
1996 – Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Բահրեյնի հետ։
2010 – հարյուրավոր թուրք ազգայնականներ նամազ են արել միջնադարյան հայկական մայրաքաղաք Անիի Մայր տաճարում։
2011 – Երևանի Ազատության հրապարակում տեղադրվել են շուրջ երկու տասնյակ վրաններ, քանի որ Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանրահավաքում ազդարարել էր շուրջօրյա հանրահավաքների մեկնարկի մասին։
2013 – փակ գաղտնի քվեարկությամբ՝ 103 կողմ և 3 դեմ, Ազգային ժողովը հաստատել է Գևորգ Կոստանյանին գլխավոր դատախազի պաշտոնում։
2018 – Թեղուտի հանքավայրի կառավարումն ամբողջությամբ անցել է ռուսաստանյան ՎՏԲ բանկին՝ հանքը շահագործող «Թեղուտ» ընկերության վարկային պարտավորությունների դիմաց։
-
վախճանվել է ֆրանսահայ նշանավոր երգիչ, երգահան, գրող, կինոդերասան և հասարակական գործիչ, մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրը։
2019 – կայացել է ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի նիստը Երևանում, որի ավարտին միկրոավտոբուսում Փաշինյանը սելֆի է արել՝ լուսանկարն էլ հրապարակել իր ֆեյսբուքյան էջում վերնագրելով՝ «Ճանապարհային սելֆի»։
2020 – Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ Մարտունի քաղաքի ռմբակոծությունների ընթացքում վիրավորվել են ֆրանսիական Le Monde հրատարակության երկու լրագրող։ Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները կոչ են արել կողմերին լրիվ և ամբողջությամբ դադարեցնել կրակը։
2021 – Գլխավոր շտաբի պետի տեղակալ Ստեփան Գալստյանը ձերբակալվել է։
2023 – Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղից հայերի ելքից հետո առաջին հանրահավաքը՝ կազմակերպված Ազգային կոմիտեի կողմից։ Այն նախատեսված էր իրականացնել սեպտեմբերի 26-ին, սակայն հետաձգվել էր՝ կապված Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի հետ։
Աշխարհում
մ.թ.ա. 331 – տեղի է ունեցել Գավգամելայի ճակատամարտը, որը վճռորոշ ճակատամարտն էր Ալեքսանդր Մակեդոնացու բանակի և պարսկական թագավոր Դարեհ III-ի բանակների միջև։ Մարտից հետո Աքեմենյան կայսրությունը դադարել է գոյություն ունենալ։
208 – ծնվել է Հռոմի կայսր Ալեքսանդր Սևերոսը։
1684 – վախճանվել է ֆրանսիացի դրամատուրգ Պիեռ Կորնելը, որը համարվում է «ֆրանսիական տրագեդիաների հայր»։
1795 – Ֆրանսիան նվաճել է Բելգիան։
1847 – Վերներ ֆոն Սիմենսը և նրա եղբայրները Իոհան Գալսկիի հետ ստեղծել են «Telegraphenbauanstalt Siemens & Halske» ընկերությունը, որը ներկայումս հայտնի է որպես «Siemens AG»։
1871 – ամերիկյան մորմոնների առաջնորդ Բրիգամ Յանգը ձերբակալվել է 16 կանանց հետ կենակցելու մեղադրանքով։
1880 – Թոմաս Էդիսոնը բացել է էլեկտրալամպերի առաջին գործարանը։
1881 – Ֆրանսիայում ստեղծվել է «Բորդո» ֆուտբոլային ակումբը։
1911 – վախճանվել է գերմանացի փիլիսոփա Վիլհելմ Դիլթայը։
1912 – ծնվել է ռուս գիտնական, պատմաբան-ազգագրագետ, պատմական և աշխարհագրական գիտությունների դոկտոր Լև Գումիլյովը։
1924 – ծնվել է Միացյալ Նահանգների 39-րդ նախագահ Ջիմի Քարտերը։
1930 – Մոսկվայի Կրեմլում բոլշևիկների կողմից պայթեցվել է 1365 թվականին կառուցված Չուդով եկեղեցին։
1949 – հռչակվել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը։
1960 – ԽՍՀՄ-ում հոսքագծից իջել է առաջին «Զապորոժեցը», որը ժողովրդի մոտ ստացել է «սապատավոր» մականունը։
1964 – Ճապոնիայում շահագործման է հանձնվել առաջին արագընթաց մայրուղին՝ Տոկայդո-Սինկենսենը։
1969 – բացվել է Պեկինի մետրոպոլիտենը, որը ներկայումս մեկ օրում տեղափոխում է մոտ 7 միլիոն մարդ։
1971 – ԱՄՆ Ֆլորիդա նահանգում բացվել է աշխարհում ամենամեծ զվարճավայրը՝ «Դիսնեյ Ուորլդը»։
1979 – Պանամայի ջրանցքի հատվածը անցել է Պանամայի իրավասության տակ։
1992 – Լիտվայում շրջանառության մեջ է դրվել ազգային դրամը՝ լիտը։
1996 – ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հանել է 1992 թվականից գործող պատժամիջոցները Հարավսլավիայի վրայից։
2009 – վախճանվել է վրացի բանաստեղծ Օթար Ճիլաձեն։
2017 – Իսպանական Կատալոնիայում կայացել է անկախության հանրաքվե։
2022 – Ուկրաինայում հատուկ ռազմական գործողության ժամանակ ուկրաինական բանակը հետ է գրավել Դոնեցկի մարզի Լիման քաղաքը, որը կորցրել էր մայիսին։
2024 – վախճանվել է ռուս կոմպոզիտոր և երգիչ Վյաչեսլավ Դոբրինինը։
Կ. Խաչիկյան