1 հոկտեմբերի 2025 – 10:27 AMT
PanARMENIAN.Net – «Թուրքական ավիաուղիները» (THY) հայտարարել են դեպի Ռումինիայի Տիմիշոարա և Հայաստանի մայրաքաղաք Երևան կանոնավոր չվերթեր սկսելու որոշման մասին:Այդ մասին հայտնել է TRT Haber-ը՝ հղում անելով «Թուրքական ավիաուղիներին», որը համապատասխան հայտարարությունը հրապարակել է Հանրային տեղեկատվական հարթակում, գրում է Արմենպրեսը։
Նշվում է, որ այդ որոշումը կայացվել է հիմք ընդունելով հնարավորություններն ու շուկայական պայմանները: