Մեքենաները տուգանային հրապարակում թալանվում են․ ո՞վ է այս բարդակի համար պատասխան տալու (լուսանկարներ)


ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը հրապարակել է լուսանկարներ և գրել․

 

«Մարդկանց ավտոները տարբեր հանգամանքներում հայտնվում են տուգանային հրապարակում, իսկ տեղում էլ թալանվում են: Օրինակ` ինձ փոխանցված դեպքով, մեքենան նախորդ տարվա դեկտեմբերից` մահվան ելքով պատահարից հետո, մինչև այժմ` շուրջ 10 ամիս հերիք չէ տուգանային հրապարակում է, մի հատ էլ պարզվում է, որ մեքենան կողոպտել են, պետհամարանիշը հայտնաբերվել է մայրուղում և այլն:

 

Սա նույնն է, որ գնաս ոստիկանության, քննչականի, դատախազության բաժի, մեկ էլ` տեղում անհայտ անձանց կողմից կողոպուտի ենթարկվես` մի լավ ծեծեն ու փողերդ տանեն:

 

Ինչ դեպք էլ լինի, ի՞նչ գործ ունի որևէ մեկի մեքենան 10 ամիս տուգանային հրապարակում ու ինչպես է պատահում, որ այդ տարածքները պատշաճ վերահսկման չեն ենթարկվում:

 

Ո՞վ է այս բարդակի համար պատասխան տալու:

 

Սա եզակի դեպք չէ: Տարբեր զբաղվածության տեր մարդկանց մեքենաները, որոնցով գումար են աշխատում, դեռ չեմ ասում, որ վարկային միջոցներով են գնում, ամիսներով չեն տալիս, իսկ տեղում էլ թալանվում են:

 

Կոնկրետ դեպքի եմ անդրադարձել, որին կից կտեղադրեմ նաև մեքենայի լուսանկարները` ակնկալելով, որ իրավապահ համակարգը գոնե այս պայմաններում տեղից կշարժվի»:

 

Վերջին նկարում մեքենայի նախնական վիճակն է` վթարի վայրում:


Leave a Comment