Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, 30 սեպտեմբեր․/ԱՌԿԱ/. Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը։
«Քննարկվել է Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը՝ ընդգծելով այնպիսի տրանսպորտային ուղու կարևորությունը, որը կապահովի Ադրբեջանի և Նախիջևանի միջև անխոչընդոտ կապը և կծառայի տարածաշրջանի բոլոր երկրների շահերին։ Ընդգծվել է նաև վերջնական խաղաղություն հաստատելու մեր վճռականությունը», – ասվում է Թուրքիայի նախարարության կայքում տեղադրված հայտարարության մեջ։