Գնունու շուկայի առաջին շարքի կրպակները առավոտյան սկսել են ապամոնտաժվել (լուսանկարներ)


Հասարակություն


Այսօր՝  հոկտեմբերի 1-ի առավոտյան, Երևանի քաղաքապետարանը մեկնարկել է Գնունու շուկայի առաջին շարքի կրպակների ապամոնտաժման աշխատանքները:

Շուկայի աշխատակիցներին քաղաքապետարանից տեղեկացրել են, որ տարիներ շարունակ այստեղ գործող կրպակները ապօրինի են և ենթակա ապամոնտաժման:

Նրանց պնդմամբ՝ վաճառակետերում առկա ապրանքների տեղափոխման համար քաղաքապետարանից շատ քիչ ժամանակ է հատկացվել. չի հաջողվել ամբողջությամբ դուրս բերել ապրանքները:

Տեղում հավաքված քաղաքացիների խոսքով՝ այս տարածքները վարձակալությամբ էին տրված:

Լուսանկարները՝ civilnet.am-ի․



Leave a Comment