«Թուրքական ավիաուղիներ»-ը հայտարարել է դեպի ՀՀ կանոնավոր չվերթներ սկսելու որոշման մասին

Նշվում է, որ այդ որոշումը կայացվել է հիմք ընդունելով հնարավորություններն ու շուկայական պայմանները

«Թուրքական ավիաուղիներ»-ը հայտարարել է դեպի ՀՀ կանոնավոր չվերթներ սկսելու որոշման մասին


ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբեր․/ԱՌԿԱ/. «Թուրքական ավիաուղիները» (THY) հայտարարել է դեպի Ռումինիայի Տիմիշոարա և Հայաստանի մայրաքաղաք Երևան կանոնավոր չվերթներ սկսելու որոշման մասին: 


Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով TRT Haber-ին,որն էլ իր հերթին հղում է արել «Թուրքական ավիաուղիներ»-ին։


«Թուրքական ավիաուղիներ»-ը համապատասխան հայտարարությունը հրապարակել է  Հանրային տեղեկատվական հարթակում։ 


Նշվում է, որ այդ որոշումը կայացվել է հիմք ընդունելով հնարավորություններն ու շուկայական պայմանները:

Leave a Comment