https://arm.sputniknews.ru/20251001/gnunu-shukaji-krpaknery-karucvel-en-aranc-hamapataskhan-tujltvutjan-qaghaqapetaran-94126169.html
Գնունու շուկայի կրպակները կառուցվել են առանց համապատասխան թույլտվության. քաղաքապետարան
Գնունու շուկայի կրպակները կառուցվել են առանց համապատասխան թույլտվության. քաղաքապետարան
Sputnik Արմենիա
Ապամոնտաժման աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը դատական կարգով կբռնագանձվեն ինքնակամ կառույցն իրականացրած անձանցից: 01.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-01T11:22+0400
2025-10-01T11:22+0400
2025-10-01T11:25+0400
կրպակ
ապամոնտաժում
երևան
երևանի քաղաքապետարան
ապօրինի
ապօրինի շինություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/01/94126603_2:0:1278:718_1920x0_80_0_0_6aad22e6fd15b876d30965e0ee3df2f5.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Երևանի Գնունու շուկայում գտնվող կրպակները, տաղավարները ժամանակին կառուցվել են առանց հողօգտագործման իրավունքի և առանց համապատասխան թույլտվության։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի սեպտեմբերի 30–ի որոշմամբ Արամ Մանուկյան և Սիմոն Վրացյան փողոցների միջնամասում գտնվող կրպակները, տաղավարները քանդելու որոշում է կայացվել, որպեսզի համայնքային սեփականություն հանդիսացող հողամասն ազատվի։Ըստ որոշման` ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ առանց դատարան դիմելու:Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից հետո երկամսյա ժամկետում:Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժման աշխատանքներ է իրականացնում Գնունու շուկայի տարածքում։
երևան
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/01/94126603_162:0:1119:718_1920x0_80_0_0_ff9cc94ffaefae268a728354c8893d76.jpg
կրպակ, ապամոնտաժում, երևան, երևանի քաղաքապետարան, ապօրինի, ապօրինի շինություն
կրպակ, ապամոնտաժում, երևան, երևանի քաղաքապետարան, ապօրինի, ապօրինի շինություն
Ապամոնտաժման աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը դատական կարգով կբռնագանձվեն ինքնակամ կառույցն իրականացրած անձանցից:
Ըստ որոշման` ինքնակամ կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման): Պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում սեփականատերն իրավունք ունի քանդելու իր հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ առանց դատարան դիմելու:
«Հանձնարարել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին, սույն որոշմամբ նախատեսված ապամոնտաժման (քանդման) ու դրան զուգորդող այլ աշխատանքների իրականացման հետ կապված ծախսերը դատական կարգով բռնագանձել ինքնակամ կառույցն իրականացրած անձից: Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից»,–նշված է փաստաթղթում:
Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից հետո երկամսյա ժամկետում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր վաղ առավոտից Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժման աշխատանքներ է իրականացնում Գնունու շուկայի տարածքում։