Aurora News | Պետք է շտապի եկեղեցի և խոստովանի, որ իրեն դևեր են այցելում․ Զախարովան՝ Լեհաստանի նախագահի մասին

Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պետք է շտապի եկեղեցի և խոստովանի, որ իրեն դևեր են այցելում: Այս մասին հայտարարել է ՌԴ Արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն:

«Կյանքում ամեն ինչ պատահում է։ Մարդիկ անցնում են հոգևոր զարգացման, աճի տարբեր փուլեր, զգում են կրոնական փորձ: Եվ դա հասկացություն է: Բոլորի մոտ տարբեր է լինում։ Ավելին, Լեհաստանը կաթոլիկ երկիր է, որտեղ պահպանվում են այդ ավանդույթները։ Ես կարծում եմ, որ նա պետք է գնա  եկեղեցի և ասի, որ իրեն դևեր են այցելում», – ասել Է Զախարովան՝ մեկնաբանելով Լեհաստանի նախագահի վերջին հայտարարությունները:

Նա ընդգծել է, որ Լեհաստանի նախագահի կողմից որոշակի թմրանյութերի օգտագործման և նրա բացահայտումների միջև կա ակնհայտ կապ։

Leave a Comment