Aurora News | Անահիտ Ավանեսյանը` բժշկական կենտրոնների փակվելու մասին

Որևէ բժշկական կենտրոն չի փակվելու, մարզային բոլոր ԲԿ-ները շարունակելու են գործել իրենց տեղերում, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Նախարարի խոսքով՝ մարզային ԲԿ-ները պետք է հագեցվեն ամբողջապես՝ ըստ մաստեր պլանի։

«Առաջիկայում նախատեսում ենք ընդլայնել մամոգրաֆիկ ծառայությունների մատուցումը մարզերում»,- նշել է Ավանեսյանը։

Նախարարն ասել է, թե իրենց խոստումն է, որ առնվազն 50 առողջապահական կենտրոն պետք է կառուցեն, վերակառուցեն ու արդիականացնեն։

Leave a Comment