Բիզնես վարկավորում. ճանապարհ դեպի նոր հնարավորություններ

Երբեմն բիզնես սկսելու և այն զարգացնելու համար պարզապես լավ գաղափար ունենալը շատ քիչ է, և անհրաժեշտ է կապիտալ։ Իսկ տեսլականը հաջողության վերածելու գործում օգնության են հասնում բիզնես վարկերը. այս վարկատեսակը տրամադրվում է բանկերի, վարկային կազմակերպությունների կողմից՝ օգնելով փոքր և միջին բիզնեսներին իրականացնել իրենց նպատակները։

Բիզնես վարկերի մեծագույն առավելությունը կայանում է նրանում, որ բիզնեսի սեփականատերը ստիպված չէ զիջումների գնալ կամ բաժնեմասերից հրաժարվել՝ եկամուտ ստանալու համար։ Փոքր և միջին բիզնես գործունեություն ծավալող անձինք Հայաստանում ունեն մեծ հնարավորություններ վարկային այս ոլորտում։

Հայաստանում առաջատար Evocabank-ը առաջարկում է վարկավորման բազում հնարավորություններ փոքր ու միջին բիզնեսներին՝ շահավետ և մրցակցային պայմաններով։ Վարկային խորհրդատուն կապվում է ձեզ հետ 1 աշխատանքային օրվա ընթացքում՝ հայտը լրացնելուց հետո։ Վարկավորման շահավետ պայմաններին, տոկոսադրույքներին և հարմարավետ գործընթացներին զուգահեռ՝ կարևոր է մասնագիտական լուրջ և անհատականացված մոտեցումը յուրաքանչյուր դիմորդին։

Evocabank-ը կարևորում է փոքր ու միջին բիզնեսների զարգացումը՝ նրանց տրամադրելով ոչ միայն արագ և հասանելի վարկային գործիքներ, այլ նաև՝ մասնագիտական խորհրդատվություն, նորարարական բանկային լուծումներ և անհատական մոտեցում։

Այսօրվա մրցակցային շուկայում այս վարկատեսակը կարող է լինել այն ելակետը, որից գաղափարները վերածվում են հաջող բիզնեսների: Ճիշտ ֆինանսական աջակցության դեպքում ձեռնարկատերերը կարող են կենտրոնանալ իրենց գաղափարների վրա՝ կառուցելով, հետևելով նորարարություններին և զարգացնելով իրենց բիզնեսը:

Շարունակելով ամրապնդել իր առաջատար դիրքը ՓՄՁ վարկավորման ոլորտում՝ Evocabank-ը վերջերս արժանացել է International Finance Magazine-ի կողմից նոր մրցանակի՝ Most Innovative SMEs Lending Partner – Banking Armenia 2025: Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Evocabank-ը հաստատուն առաջընթաց է գրանցում ՓՄՁ ոլորտում և կարևորում է տնտեսության այս ճյուղը՝ որպես զարգացման կարևոր հիմք, և շարունակում հանդես գալ ոլորտում նոր պրոդուկտներով և ծառայություններով։

Վարկատեսակի մանրամասներին և առավելություններին կարող եք ծանոթանալ՝ այցելելով Evocabank-ի գլխավոր կայքէջ, և հիշեք, որ սա պարզապես վարկ չէ, այլ խելացի ներդրում ձեր բիզնեսի ապագայի համար։

Հետևեք ֆինթեք լրահոսին Telegram-ում

Leave a Comment