Արևային էներգիան առաջին անգամ զբաղեցրել է առաջատար տեղը ԵՄ-ում



Հասարակություն


2025 թ. հունիսը պատմական է դարձել եվրոպական էներգետիկայի համար․ առաջին անգամ Եվրոպական միությունում առաջատար դիրքը էլեկտրաէներգիայի արտադրության մեջ գրավել է արևային էներգիան։


Eurostat-ի տվյալներով՝ ԵՄ-ում արտադրված ամբողջ էլեկտրաէներգիայի 22 տոկոսը բաժին է հասել արևային կայաններին։ Ցուցիչը բարձր է, քան ատոմային էներգետիկայի բաժինը (21,6 տոկոս) և զգալիորեն գերազանցում է մյուս աղբյուրներին․ քամին ապահովել է 15,8 տոկոս, հիդրոէներգետիկան՝ 14,1 տոկոս, իսկ բնական գազը՝ 13,8 տոկոս արտադրություն։ 2025 թ. երկրորդ եռամսյակում ԵՄ-ում արտադրված էլեկտրաէներգիայի ավելի քան կեսը ստացվել է վերականգնվող աղբյուրներից։

Եվրամիության երկրներից առաջատարն է Դանիան՝ 94,7 տոկոս ցուցանիշով։ Նրան հաջորդում են Լատվիան (93,4 տոկոս), Ավստրիան (91,8 տոկոս), Խորվաթիան (89,5 տոկոս) և Պորտուգալիան (85,6 տոկոս)։ Էստոնիան և Լիտվան նույնպես հատել են 70 տոկոսի շեմը։ Ամենացածր արժեքները գրանցվել են Սլովակիայում (19,9 տոկոս), Մալթայում (21,2 տոկոս) և Չեխիայում (22,1 տոկոս)։

Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։

Տեղադրե՛ք  SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։

Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։

Զանգահարեք 8757, 010 440055

էլ. փոստ ֊ [email protected]







Leave a Comment