Զանգվածային սպանություններ նախապատրաստելու կասկածանքով ԱԴԾ-ն ձերբակալել է 5 ռուսաստանցու

https://arm.sputniknews.ru/20251001/zangvatsajin-spanutjunner-nakhapatrastelu-kaskatsvov-rd-adts-n-dzerbakalel-e-5-rusastancu-94129091.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/01/94126305_93:0:573:360_1920x0_80_0_0_931318be824f2b446365697d4edccc38.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

տեսանյութեր, տեսանյութ, видео, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ահաբեկչություն

տեսանյութեր, տեսանյութ, видео, անվտանգության դաշնային ծառայություն (ադծ) , ահաբեկչություն

Բաժանորդագրվել

Նրանց բնակության հասցեներից առգրավվել են ինքնաշեն պայթուցիկ և հրկիզող սարքերի պատրաստման բաղադրիչներ, սառը զենք, զինված հարձակումների նախապատրաստման պլաններ:

ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը ձերբակալել է Դոնեցկում, Մարիուպոլում, Կրասնոյարսկում և Օրյոլում զանգվածային սպանությունների նախապատրաստմանը մասնակցած 5 ՌԴ քաղաքացու, ինչպես նաև Չելյաբինսկի մարզից 3 անչափահասների, որոնք ահաբեկչություն էին ծրագրում տրանսպորտային ենթակառուցվածքի օբյեկտում:

Մորդովիայում ձերբակալված անձը Կիևից փոխանցումներ է ստացել երկաթուղին հրդեհելու համար. ԱԴԾ

Ինչպես հայտնել են գերատեսչությունում, ձերբակալվածներից 9-ի նկատմամբ քրեական գործեր են հարուցվել մի շարք, այդ թվում՝ ահաբեկչական գործողությունների նախապատրաստման, ահաբեկչական կազմակերպությանը մասնակցության, պայթուցիկ նյութերի ապօրինի պահպանման և ծայրահեղական գործունեության հրապարակային կոչերի հոդվածներով:

Նշվում է, որ ձերբակալություններն անցկացվել են երկրի 75 տարածաշրջանում կանխարգելիչ միջոցառումների շրջանակներում, որոնք ուղղված են երիտասարդության շրջանում բռնության, ծայրահեղականության և ինքնասպանության գաղափարախոսության տարածումը կանխելուն: Խուզարկությունների ժամանակ ձերբակալվածներից առգրավվել են պայթուցիկ սարքերի պատրաստման բաղադրիչներ, սառը զենք, ինչպես նաև ուկրաինական ահաբեկչական կառույցների քարոզչական նյութեր:

Սևաստոպոլում ձերբակալել են մի կնոջ, որը պատրաստվում էր թունավորել ՌԴ զինծառայողներին. ԱԴԾ

Բացի այդ, ըստ գերատեսչության, կասեցվել է երիտասարդության շրջանում նեոնացիզմի և ահաբեկչության գաղափարների տարածման ուղղությամբ տելեգրամյան ալիքների և զրույցների 59 ադմինիստրատորների գործունեությունը:

Leave a Comment