«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերի համաձայն՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում թեկնածու է առաջադրել Հռիփսիմե Հունանյանին:
ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի կենսագրությունը ներկայացրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Էմմա Պալյանը:
Հունանյանը ծնվել է 1982 թ. օգոստոսի 17-ին Երևանում:
2003 թ. ավարտել է Երևանի պետական թիվ 1 հենակետային բժշկական քոլեջի բուժքույրական գործ բաժինը:
2004-2007 թթ. աշխատել է «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոն ՓԲԸ վերակենդանացման բաժանմունքի բուժքույր, 2007-2011 թթ.՝ հերթափոխի պատասխանատու, 2011-2018 թթ.՝ վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր: 2018-2021թթ.՝ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲԸ վերակենդանացման բաժանմունքի ավագ բուժքույր:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է:
2021 թ. հունիսի 20-ին ԱԺ պատգամավոր է ընտրվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համապետական ընտրական ցուցակով:
Այս պահին թեկնածուն առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալն է: