Որն է Մակրոնի՝ Ուկրաինայի նկատմամբ անսովոր քայլը․ Politico



Միջազգային



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարող է աջակցել Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի ՝ փորձելով խոչընդոտել Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին՝ համայնքի քվեարկության կանոնների հնարավոր փոփոխության պատճառով: Այս մասին հայտնում է Politico-ն՝ վկայակոչելով իր աղբյուրները։

«Օրբանը կարող է աջակցություն ստանալ անսովոր շրջանակներից, այդ թվում՝ Մակրոնից։ Ծրագիրը բախվում է ԵՄ մի շարք երկրների, այդ թվում՝ Ֆրանսիայի, Նիդեռլանդների և Հունաստանի դիմադրությանը, և դժվար թե հավանություն ստանա Դանիայում: Երկրները մտահոգված են՝ կսահմանափակեն անդամակցության հայտերն արգելափակելու իրենց հնարավորությունները, որոնք նրանք խնդրահարույց են համարում», – հայտնել են եվրոպացի անանուն դիվանագետները:


Նյութի հեղինակների խոսքով՝ այս իրավիճակը «բազմաթիվ հնարավորություններ» է տալիս, որոնք Հունգարիայի վարչապետը կարող էր օգտագործել։ Որպես օրինակներ նրանք բերում են Հունաստանը, որին «կարևոր է ցույց տալ՝ նա կարող է հետաձգել բանակցությունները» ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ, Բուլղարիան և նրա հարաբերությունները Հյուսիսային Մակեդոնիայի հետ, ինչպես նաև Խորվաթիայի հնարավորությունը արգելափակել Սերբիայի անդամակցությունը:


Հետևեք մեզ՝ այստեղ








Leave a Comment