«էլոլա» թանի մեջ աղիքային ցուպիկի խմբի մանրէներ են հայտնաբերվել. ՍԱՏՄ

https://arm.sputniknews.ru/20251001/elvola-tani-mej-aghiqajin-cupiki-khmbi-manrener-en-hajtnabervel-satm-94130304.html

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

2025

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

Լուրեր

am_HY

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/0c/27141291_173:0:1593:1065_1920x0_80_0_0_15e52a2309771344685b2748fce9f2eb.jpg

Sputnik Արմենիա

media@sputniknews.com

+74956456601

MIA „Rossiya Segodnya“

թան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), սյունիք, արտադրամաս, աղիքային ցուպիկ

թան, սատմ(սննդամթերքի անվտանգության տեսչական մարմին), սյունիք, արտադրամաս, աղիքային ցուպիկ

Բաժանորդագրվել

ՍԱՏՄ–ն հայտնում է, որ արտադրողին տրվել են խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու կարգադրություն։

ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Կասեցվել է «էլոլա» կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեության առանձին գործառույթը։ Այս մասին հայտնում է Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը։

Կառույցը փոխանցում է, որ տեսուչները խախտումներ են արձանագրել «Էլոլա» ՓԲԸ-ի` Սյունիքի մարզի Վերիշեն գյուղում գտնվող կաթնամթերքի արտադրամասում։

«Ըստ փորձաքննության արդյունքների՝ «Թան 2%» (արտադրված 19․09․2025թ․), արտադրատեսակի նմուշը մանրէաբանական ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշով չի համապատասխանել կանոնակարգերով սահմանված պահանջներին»,– ասված է հաղորդագրության մեջ։

Արտադրողին տրվել են խմբաքանակի իրացումն արգելելու, շուկայից հետ կանչելու, ոչնչացնելու կամ օգտահանելու մասին կարգադրագրեր, հանձնարարվել է ապահովել արտադրանքի համապատասխանությունը գործող տեխնիկական կանոնակարգերին:

«Կարաս» ցանցի կետերից մեկում սննդի մեջ աղիքային ցուպիկ և խմորասնկեր են հայտնաբերվել

Leave a Comment