Երևանի քաղաքապետարանը ապամոնտաժման աշխատանքներ է իրականացնում Գնունու շուկայում

Երևանի քաղաքապետարանի որոշմամբ ապամոնտաժվում են Գնունու շուկայի կրպակներն ու տաղավարները: Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջայանը հայտնել է, որ քաղաքապետարանը շուրջ 3-4 ամիս բանակցություններ է վարել Գնունու շուկայի տնտեսվարողների հետ, բոլորն իրազեկվել են նախատեսվող քանդման աշխատանքների մասին։ Չի քննարկվել տնտեսվարողներին նոր տաղավարներ տրամադրելու հարցը։

Leave a Comment