Electronic Arts-ը պատրաստվում է $50 միլիարդ արժողությամբ վաճառքի գործարքին

Electronic Arts (EA) սպորտային և այլ ժանրերի վիդեո խաղերի ստեղծման հարթակը, ըստ հաղորդումների, պատրաստվում է 50 միլիարդ դոլար արժողությամբ վաճառքի գործարքի։ The Wall Street Journal-ի տեղեկացմամբ՝ ներդրողների մի խումբ, որոնց թվում են՝ Silver Lake-ը և Սաուդյան Արաբիայի Public Investment Fund-ը, ընկերությունը մասնավոր դարձնելու բանակցություններ են վարում։

EA-ն առավել հայտնի է իր ամենամյա սպորտային խաղերով, ինչպիսիք են՝ Madden NFL-ը և FIFA-ն, ինչպես նաև նշանավոր The Sims, Battlefield, Need for Speed և Star Wars խաղաշարները։ Խաղերի այս բազմազանությունը EA-ը դարձրել է խաղերի ոլորտի ամենաազդեցիկ անուններից մեկը։

Հաջողությամբ վերջնականացվելու դեպքում սա կդառնա մեծամասամբ վարկային միջոցներով կատարված պատմության ամենամեծ գործարքը։ Ուրբաթ օրը հնարավոր գործարքի մասին լուրերից հետո EA-ի բաժնետոմսերը 15%-ով աճել են, ինչը վկայում է ներդրողների դրական վերաբերմունքի և մեծ հետաքրքրվածության մասին։

Հետևեք ֆինթեք լրահոսին Telegram-ում

Leave a Comment