Մեր մեր լուսավոր ու հրաշք Գաբին լքեց մեզ. Գաբին լույս էր ու լույս դարձվավ, մնաս բարով իմ սիրելի պոզիտիվչիկ



Մեր մեր լուսավոր ու հրաշք Գաբին լքեց մեզ,- գրել է Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի համակարգող Արմեն Մարտիրոսյանը։

Սա ինձ համար անձնական մեծ կորուստ ա, ես պարտվեցի իմ կյանքի ամենամեծ ճակատամարտում:

Գաբիի համար արվեց բառացիորեն անհնարինը, տասնյակ հազարավոր մարդկանց օգնությամբ մենք կարողացանք երեխայի համար հասանելի դարձնել աշխարհի ամենաառաջավոր բժշկությունը, բայց ավաղ, հիվանդությունն իր գործն արեց,-հավելել է Մարտիրոսյանը։

Հիշեցնենք, որ երեխայի մոտ՝ 4 տարեկան հասակում, 2023 թվականի օգոստոսին բժիշկները հայտնաբերել էին բարձր ռիսկի նեյրոբլաստոմա, որի արդյունքում ախտահարվել էին երեխայի ոսկրածուծը և ոսկորները: Երեխան այս տարիների ընթացքում վիրահատվել էր, ստացել ճառագայթային բուժում և իմունոթերապիա, սակայն ավաղ, բժշկությունն անզոր էր…

Սեպտեմբերին 30-ին մայրը դիմել էր մարդկանց, որպեսզի միասնական աղոթք հղեն առ Աստված՝ փոքրիկի առողջության համար…

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment