WizzAir-ը բազավորվում է Հայաստանում․ սա կարևոր լուր է Հայաստանի համար․ Փաշինյան

WizzAir-ը բազավորվում է Հայաստանում․ սա կարևոր լուր է Հայաստանի համար․ Փաշինյան

13:00 01.10.2025


WizzAir-ը բազավորվում է Հայաստանում․ սա կարևոր լուր է Հայաստանի համար․ Փաշինյան

WizzAir-ը բազավորվում է Հայաստանում։ Սա կարեւոր լուր է Հայաստանի համար և Կառավարության վարած սոցիալական քաղաքականության կարեւոր ձեռքբերում։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Սխալների, ձախողումների միջով մենք հասնում ենք մեր նպատակին․ մենք ուզում ենք, որ մեր քաղաքացիներն աշխարհով ճամփորդելու հնարավորություն ունենան, եւ WizzAir-ի նման ավիաընկերությունները բացում են այդ հնարավորությունները սոցիալական […] …

Հոկտեմբերը` կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս

12:52 01.10.2025


Հոկտեմբերը` կրծքագեղձի քաղցկեղի դեմ պայքարի ամիս

Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, կանանց շրջանում կրծքագեղձի քաղցկեղն ամենատարածված քաղցկեղն է: Սքրինինգային ծրագրերի ներդրման շնորհիվ` մեր երկրում վերջին տարիներին 10%-ով կրճատվել է կրծքագեղձի քաղցկեղի արդեն 4-րդ փուլ հասած դեպքերի հայտնաբերելիությունը: Վաղ հայտնաբերման դեպքում այն ամբողջովին բուժելի է: Կրծքագեղձի չարորակ նորագոյացության դեպքում վիրահատությունը, ճառագայթային թերապիան, ինչպես նաև որոշ թանկարժեք դեղեր տրամադրվում են պետական պատվերի շրջանակում: Այս […] …

Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ

12:44 01.10.2025


Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի անկախության օրվա առթիվ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Քրիստոդուլիդիսին՝ Անկախության օրվա առթիվ, որում, մասնավորապես, ասված է. «Հայաստանի ժողովրդի և իմ անունից ամենաջերմ շնորհավորանքներն եմ հղում Ձեզ և Կիպրոսի եղբայրական ժողովրդին Կիպրոսի Հանրապետության Անկախության 65-ամյակի կապակցությամբ: Այս օրը խորհրդանշում է ոչ միայն երկրի ինքնիշխանության և ժողովրդավարական ուղին, այլ նաև առիթ է արժևորելու կիպրացի […] …

ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը

12:35 01.10.2025


ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը

Խորհրդարանը հոկտեմբերի 1-ի հերթական նիստում քննարկել է Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի համաձայն՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այդ պաշտոնում ընտրվելու համար առաջադրել է Հռիփսիմե Հունանյանի թեկնածությունը: Վերջինիս կենսագրությունը ներկայացրել է պատգամավոր Էմմա Պալյանը: Նշենք, որ Հռիփսիմե Հունանյանը ներկայումս ԱԺ առողջապահության հարցերի մշտական […] …

ԱՄՆ դաշնային կառավարությունը դադարեցրել է գործունեությունը բյուջետային անհամաձայնությունների պատճառով

12:27 01.10.2025


ԱՄՆ դաշնային կառավարությունը դադարեցրել է գործունեությունը բյուջետային անհամաձայնությունների պատճառով

ԱՄՆ դաշնային կառավարությունը դադարեցրել է աշխատանքը, քանի որ Կոնգրեսը չի կարողացել հաստատել ժամանակավոր բյուջեն։ Սա 2019 թվականից ի վեր առաջին շաթդաունն է, որը պայմանավորված է պետական ​​​​գործակալությունների ֆինանսավորման համաձայնագրի բացակայությամբ։ Ինչպես հաղորդվում էր, 2025 թվականի ֆինանսական տարին ավարտվել է հոկտեմբերի 1-ի գիշերը, սակայն օրենսդիրները չկարողացան համաձայնության գալ բյուջեի շուրջ, որը կապահովեր դաշնային գործակալությունների շարունակական գործունեությունը։ […] …

Ձերբակալման վայրում գցածը մեթամֆետամին էր. Երևանի պարեկների բացահայտումը

12:22 01.10.2025


Ձերբակալման վայրում գցածը մեթամֆետամին էր. Երևանի պարեկների բացահայտումը

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 3-րդ գումարտակի ծառայողները սեպտեմբերի 22-ին Արցախի պողոտայում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժին են ներկայացրել Արարատի մարզի Նշավան գյուղի 2 բնակչի։ 28-ամյա երիտասարդը ձերբակալման վայրում նետել է փաթեթներ։ Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում նշված վայրի զննությամբ հայտնաբերվել են մեթամֆետամին և մարիխուանա տեսակի թմրամիջոցներ։ 28-ամյա նշավանցին ձերբակալվել է։ …

Leave a Comment