Ավանեսյան․ Որևէ բժշկական կենտրոն չի փակվելու

Ավանեսյան․ Որևէ բժշկական կենտրոն չի փակվելու

1 հոկտեմբերի 2025 – 12:47 AMT

PanARMENIAN.Net – Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ որևէ բուժհաստատության փակման մասին խոսք չկա։

«Որևէ բժշկական կենտրոն չի փակվելու, մարզային բոլոր ԲԿ-ները շարունակելու են գործել իրենց տեղերում»․ նշել է նախարարը, հայտնում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ մարզային բժշկական կենտրոնները պետք է լիովին վերազինվեն՝ համաձայն մաստեր պլանի։

«Առաջիկայում նախատեսում ենք ընդլայնել մամոգրաֆիկ ծառայությունների մատուցումը մարզերում»,– հավելել է Ավանեսյանը։

Նախարարն ընդգծել է, որ իրենց կողմից տրված խոստման համաձայն, առնվազն 50 բուժհաստատություն նախատեսվում է կառուցել, վերակառուցել կամ արդիականացնել։

Leave a Comment