Խաղաղության մասին թուղթ են ստորագրում, երբ հիմնական սկզբունքների շուրջ համաձայնություն չկա. Խաչատրյան

Խաղաղության մասին թուղթ են ստորագրում, երբ հիմնական սկզբունքների շուրջ համաձայնություն չկա, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա հիշեցրեց՝ 2018-20 թվականներին, երբ Փաշինյանը, հասարակությանը մոլորեցնելով, բանակցում էր արցախյան հարցի շուրջ, հայտարարում էր, որ դրանք բանակցություններ չեն, այլ հանդիպումներ են.«Հիմա ի՞նչ, ինքը ստորագրում է մի փաստաթուղթ, որ կան տարընթերցումներ, Ալիևը հասկանում է մի բան, ինքը հասկանում է մի ուրիշ բան, Թրամփը խոսում էր այլ բանի մասին, ինչի՞ վազեցին ու այդպես հապշտապ թուղթ ստորագրեցին և ի լուր աշխարհի ասում են, թե մեզ մոտ խաղաղություն է։ Դա խաղաղություն չի, քանի դեռ ադրբեջանցիները ՀՀ-ի տարածքի մի հատված օկուպացրել են։ Եվ հետո, ի՞նչ խաղաղություն, երբ Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ անընդհատ պահանջներ է ներկայացնում, սպառնալիքներ է ուղղում և վիրավորում է»։

Leave a Comment