Ֆիլիպիններում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 69-ի – Armenia Today

Ֆիլիպինների կենտրոնական Սեբու նահանգի ափիերին տեղի ունեցած 6.9 մագնիտուդով երկրաշարժի հետևանքով, նախնական տվյալներով առնվազն 69 զոհ և գրեթե 150 վիրավոր կա, հայտնում է Aljazeera-ն։

Երկրաշարժը տեղի է ունեցել երեքշաբթի օրը՝ մոտ 90,000 բնակչություն ունեցող Բոգո քաղաքի մոտ։

Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են փրկարարները, ըստ վարկածների՝ զոհերի թիվը կարող է ավելանալ։ Սեբուի որոշ հատվածներում երկրի իշխանությունները հայտարարել են «աղետի դրություն»։

Երկրաշարժի հետևանքով բազմաթիվ բնակելի շենքեր են փլուզվել։

Leave a Comment