https://arm.sputniknews.ru/20251001/wizz-air-aviaynkerutjunn-arden-pashtvonapes-e-hajastanum-94134452.html
Wizz Air ավիաընկերությունն արդեն պաշտոնապես է Հայաստանում
Wizz Air ավիաընկերությունն արդեն պաշտոնապես է Հայաստանում
Sputnik Արմենիա
Այս պահին Wizz Air ընկերությունը զբաղեցնում է Հայաստանի ավիացիոն շուկայի 21%-ը։ 01.10.2025, Sputnik Արմենիա
2025-10-01T13:18+0400
2025-10-01T13:18+0400
2025-10-01T13:31+0400
«զվարթնոց» օդանավակայան
wizz air ավիաընկերություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/01/94131338_0:84:1600:984_1920x0_80_0_0_ac5c6ce4ee1c2f016beb450deb2775cf.jpg
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում արդեն պաշտոնապես գործում է Wizz Air ավիաընկերությունը: Wizz Air Hungary-ի գլխավոր տնօրեն Ռոլանդ Տիշները տեղեկացրեց, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում առայժմ կտեղակայվի 2 ինքնաթիռ։Sputnik Արմենիայի հարցին ի պատասխան նա հավելեց, որ ընկերությունն ունի ինչպես Երևանից, այնպես էլ Գյումրուց թռիչքների ընդլայնման և ավելացման ծրագրեր։ Նրա խոսքով՝ ներկայում Հայաստանում ունեն հարյուրավոր թափուր աշխատատեղեր, տասնյակ հայ մասնագետներ արդեն աշխատում են Wizz Air-ում:Իր հերթին «Հայաստանի միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի տնօրեն Մարսելո Վենդեն նշեց, որ Գյումրու օդանավակայանը պատրաստ է և համապատասխանում է միջազգային չվերթերի ընդունմանը: Նրա խոսքով՝ նույնիսկ եվրոպական շատ քաղաքներում կան օդանավակայաններ, որոնք զիջում են Գյումրու «Շիրակին»։Ավելի վաղ հաղորդվել էր 6 երկրներից՝ Իտալիայից (Նեապոլ և Բարի), Գերմանիայից (Մեմինգեն, Համբուրգ), Կիպրոսից (Պաֆոս), Ֆրանսիայից (Նիցցա), Չեխիայից (Պրահա), Հունգարիայից (Բուդապեշտ) դեպի Հայաստան միաժամանակ 8 նոր ուղղությունների գործարկման մասին:Այսպես, հոկտեմբերի 1-ից կմեկնարկեն Երևանից Պրահա և Համբուրգ, հոկտեմբերի 2-ից՝ Նիցցա և Պաֆոս, հոկտեմբերի 15-ից՝ Նեապոլ, հոկտեմբերի 26-ից՝ Բուխարեստ և Բարի, հոկտեմբերի 28-ից՝ Մեմինգեն չվերթերը։ Ընդհանուր առմամբ` ընկերությունը թռիչքներ կիրականացնի 17 ուղղություններով։
2025
Լուրեր
am_HY
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/01/94131338_89:0:1512:1067_1920x0_80_0_0_576e2a2bb8c07913fe4af7b26c8a0e5b.jpg
«զվարթնոց» օդանավակայան, wizz air ավիաընկերություն
«զվարթնոց» օդանավակայան, wizz air ավիաընկերություն
Այս պահին Wizz Air ընկերությունը զբաղեցնում է Հայաստանի ավիացիոն շուկայի 21%-ը։
ԵՐԵՎԱՆ, 1 հոկտեմբերի – Sputnik. Հայաստանում արդեն պաշտոնապես գործում է Wizz Air ավիաընկերությունը: Wizz Air Hungary-ի գլխավոր տնօրեն Ռոլանդ Տիշները տեղեկացրեց, որ Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում առայժմ կտեղակայվի 2 ինքնաթիռ։
Իր հերթին «Հայաստանի միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ–ի տնօրեն Մարսելո Վենդեն նշեց, որ Գյումրու օդանավակայանը պատրաստ է և համապատասխանում է միջազգային չվերթերի ընդունմանը: Նրա խոսքով՝ նույնիսկ եվրոպական շատ քաղաքներում կան օդանավակայաններ, որոնք զիջում են Գյումրու «Շիրակին»։
Ավելի վաղ հաղորդվել էր 6 երկրներից՝ Իտալիայից (Նեապոլ և Բարի), Գերմանիայից (Մեմինգեն, Համբուրգ), Կիպրոսից (Պաֆոս), Ֆրանսիայից (Նիցցա), Չեխիայից (Պրահա), Հունգարիայից (Բուդապեշտ) դեպի Հայաստան միաժամանակ 8 նոր ուղղությունների գործարկման մասին:
Այսպես, հոկտեմբերի 1-ից կմեկնարկեն Երևանից Պրահա և Համբուրգ, հոկտեմբերի 2-ից՝ Նիցցա և Պաֆոս, հոկտեմբերի 15-ից՝ Նեապոլ, հոկտեմբերի 26-ից՝ Բուխարեստ և Բարի, հոկտեմբերի 28-ից՝ Մեմինգեն չվերթերը։ Ընդհանուր առմամբ` ընկերությունը թռիչքներ կիրականացնի 17 ուղղություններով։