Թուրքիայի սոցծառայությունների նախարարը մանրամասներ է հայտնել Արսեն Թորոսյանի հետ հանդիպումից

Քաղաքականություն

01.10.2025 | 13:34

Թուրքիայի ընտանիքի և սոցիալական ծառայությունների նախարար Մահինուր Օզդեմիր Գյոքթաշը մանրամասներ է հայտնել Բելգրադում անցկացվող RISE 2025 համաժողովի շրջանակում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի հետ կայացած հանդիպումից։

«Բելգրադի կանանց համաժողովի շրջանակում հանդիպեցինք Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար պարոն Արսեն Թորոսյանի հետ։ Մենք քննարկեցինք սոցիալական ծառայությունների ոլորտում իրականացվող ծրագրերը և գնահատեցինք մեր ջանքերը՝ դրանց շրջանակը ընդլայնելու և որակը բարելավելու համար»,- գրել է թուրք նախարարը X-ի միկրոբլոգում։

Նա նշել է, որ շարունակելու են վճռականորեն աշխատել կանանց հզորացման, «մեր ընտանիքների բարեկեցության և երեխաների ապագայի համար՝ մեր միջազգային կապերի միջոցով»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հանդիպման մասին հայտնել էր Արսեն Թորոսյանը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի

 

 

Leave a Comment