Ինչպե՞ս են երեկ պայթյունից տուժած քաղաքացիները



Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նախօրեին Երևանի Այասի փողոցում գտնվող կարի արտադրամասում պայթյուն էր տեղի ունեցել, որի հետևանքով հոսպիտալացվել է 4 քաղաքացի:

«Տուժածներից մեկն անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել: Երկու տուժածի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, ստանում են անհրաժեշտ բուժօգնություն, մյուսինը` բավարար», -հայտնել էին ՀՀ առողջապահության նախարարությունից:

MediaHub-ն դիմեց ՆԳՆ-ին՝ պարզելու, թե ո՞րն է եղել պայթյունի պատճառը, սակայն մեր հարցին ի պատասախան հայտնեցին՝ պատճառների մասին վաղ է խոսել, այս պահին ոչ մի հստակ վարկած չկա։

Իսկ  ինչ վերաբերում է հոսպիտալացված անձանց առողջական վիճակին, ՀՀ առողջապահության նախարարությունից մեզ հայտնեցին, որ  բոլորը  միջին ծանրության են՝ ծանր, ծայրահեղ վիճակ, բարեբապտաբար, չունեն։ 

Հիշեցնենք, նախօրեին Երևանի Այասի փողոցում տեղակայված կարի չգործող արտադրամասի 1-ին հարկի սենյակներից մեկում, դեռևս չպարզված հանգամանքներում, տեղի էր ունեցել պայթյուն։  

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment