ԵՀ-ում մտադիր են օգտագործել Ռուսաստանի ակտիվները՝ Ուկրաինային աջակցելու համար՝ առանց դրանց բռնագրավման

ԵՀ նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պարզաբանել է իր ծրագիրը՝ Ռուսաստանի սառեցված ակտիվները Ուկրաինային աջակցելու նպատակով օգտագործելու մասին՝ ընդգծելով, որ դա չի ենթադրում դրանց բռնագրավում։

«Մեզ անհրաժեշտ է ավելի կառուցվածքային լուծում՝ Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու համար։ Այդ պատճառով ես առաջարկեցի ռեպարացիոն վարկի գաղափարը, որը հիմնված է Ռուսաստանի սուվերեն՝ սառեցված ակտիվների վրա», – նա նշել է, որ այդ վարկերը կտրամադրվեն փուլային ձևաչափով։

Եվրոպացի պաշտոնյան ընդգծել է, որ կտիվների բռնագրավում չի լինի։ Ուկրաինան պարտավորվելու է վերադարձնել վարկը, եթե Ռուսաստանը վճարի ռեպարացիաները:

Նա նաև նշել է, որ Եվրահանձնաժողովը կառաջարկի այս վարկի մի մասն օգտագործել ԵՄ սեփական պաշտպանական արդյունաբերության ամրապնդման համար՝ եվրոպական արտադրողներից զենք գնելու նպատակով։

Leave a Comment