Երկու իրարամերժ հայտարարություններ Գյումրու քաղաքապետարանից

Երկու իրարամերժ հայտարարություններ Գյումրու ք...

Գյումրու քաղաքապետարանն անժամկետ գործադուլ է հայտարարում: Այս մասին հայտնել է փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանը։

 

Չնայած փոխքաղաքապետի վերոնշյալ հայտարարությանը՝ Գյումրու քաղաքապետարանի պաշտոնական էջում հայտարարություն է տարածվել․

«Գյումրու քաղաքապետարանը տեղեկացնում է քաղաքացիներին, որ չտրվեն սադրանքների։

Քաղաքապետարանը կոչ է անում պահպանել հանգստություն և չհետևել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների որոշ սադրիչ հայտարարություններին։

Չնայած այսօր տեղի ունեցած ճնշումներին և ռեպրեսիվ գործողություններին` քաղաքապետի և քաղաքապետարանի աշխատակիցների նկատմամբ, քաղաքապետարանը վաղը շարունակելու է իր բնականոն աշխատանքը։

Մենք վստահ ենք, որ քաղաքապետ Վարդան Ղուկասյանը շատ շուտով վերադառնալու է իր աշխատանքին»։

Leave a Comment