Երևանի «Գում»-ի շուկայում աշխատող, ուրբաթ օրը ձերբակալված 8 մսավաճառները 6-ն ազատ են արձակվել 2-ը դեռևս շարունակում են մնալ անազատության մեջ։ Նշենք, որ նրանց ձերբակալության 72 ժամը լրանում է այսօր:
Euromedia24-ի հետ զրույցում ձերբակալված մսավաճառներից մեկի հարազատը հաստատեց լուրը և ասաց, որ ոչ մի նորություն չունեն իրենց ազգականից։
«Միայն առաջին օրն ենք խոսել, ասել է, որ գտնվում է Էրեբունու ՁՎՊ-ում։ Հանրային պաշտպան ունեն, զբաղվում է ձերբակալվածների հարցերով»,- ասաց նա։
Euromedia24-ը կապ հաստատեց Քննչական կոմիտեի լրատվական բաժին, սակայն, մեզ հրաժարվեցին որևէ տեղեկություն հաղորդել։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 13-ին Երեւանի «Գում»–ի շուկայում, որտեղ ՍԱՏՄ ներկայացուցիչները կարմիրբերետավորների հետ առգրավում են մսավաճառների միսը, լարված իրավիճակ էր ստեղծվել: Նշենք, որ քաղաքացիներից մեկը փորձել էր ինքնահրկիզվել։
Շտապբուժօգնության տնօրեն Ռուբեն Գրիգորյանը Euromedia24-ի հետ զրույցում ասել է, որ դեպքի ժամանակ շտապօգնության 2 կանչ է գրանցվել, սակայն, քաղաքացին հրաժարվել է տեղափոխվել հիվանդանոց։
դիտվել է 0 անգամ
Լրահոս
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը
Դեկտեմբերի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Դեկտեմբերի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Դեկտեմբերի 16-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Դեկտեմբերի 13-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը
Դեկտեմբերի 13-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Դեկտեմբերի 13-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Դեկտեմբերի 13-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Դեկտեմբերի 12-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Պետրոսյանը
Դեկտեմբերի 12-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը