Ես ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգևոր հովիվը տեր Արամ Ասատրյանն է․ Փաշինյան

Ես ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգևոր...

Այսօր հոգևոր կյանքով ապրելու տեղ Հայաստանում կամ չկա կամ շատ դժվար է գտնել մեզ հայտնի պատճառներով, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Մի կողմից մենք խոսում ենք արժեքահենք հանրություն ունենալու անհրաժեշտության մասին, ինչի հետ համաձայն ենք, մյուս կողմից հարցը հետևյալն է. հանրության արժեքների էպիկենտրոնը ախտոտված է, ինչպես  է հնարավոր, որ դատ տեղի ունենա: Հովհաննավանքն այն տեղն է, որտեղ հնարավոր է ապրել հոգևոր կյանքով և վերջին ամիսներին տեղի ունեցածն ինձ համար նման փաստարկ էր և ես ուզում եմ միանալ այն համայնքին, որի հոգևոր հովիվը տեր Արամ Ասատրյանն է և ում գործունեությունը փաստորեն մենք տեսանք ինչ տեղի ունեցավ: Այդ վարկաբեկման ապարատը, ինչպես իմացանք այդ ընթացքում, Կտրիճ Ներսիսյանի գլխավությամբ գործում է, չկարողացավ որևէ կերպ վարկաբեկել Տեր Արամ Ասատրյանի գործունեությունը և դա հիմնավորում է, որ այն մարդիկ, ովքեր ուզում են հոգևոր կյանքով ապրել, կարող են Հովհաննավանքում հոգևոր կայնքով ապրել: 

Մի այսպիսի նրբություն, որ ուզում եմ ուշադրություն հրավիրել. սա կարծում եմ՝ կարող է դառնալ մեր օրակարգի հոգևոր կյանքի վերականգնման սպասարկման մի ուղղություն. եթե ես ճիշտ գիտեմ, Հովհաննավանքը, ինչպես բազմաթիվ այլ հուշարձաններ, գտնվում են Կառավարության հաշվեկշռում և մի շարք եկեղեցիներ անհատույց օգտագործման են տրված Առաքելական սուրբ եկեղեցում:

Կա բոլոր բարոյական էլ, իրավականն էլ, որ մենք այդ բոլոր հուշարձանները կվերադարձնենք հանրությանը և տեր Արամին և նրա նման քահանաներին բոլոր ձևով կաջակցնեք, որ նրանք Հայաստանում կվերականգնեն հոգևոր կյանքը և ես ինքս էլ որպես քաղաքացի հոգևոր կյանքի հարթակի անհրաժեշտություն տեսնում եմ և կարծում եմ՝ իմ փնտրտուքները տեսանելի են և նախնական տպավորություն կա, որ այդ տեղը գտնվել է, և ես իմ տպավորությունները կփորձեմ անձամբ ստուգել»,- նշել է Փաշինյանը՝ անդրադառնալով Հովհաննավանքում պատարագին մասնակցելու իր հայտարարությանը:

«Կտրիճ Ներսիսյանը վաղուց կարգալույծ է, նա մարդ է, որը բռնազավթել է Մայր Աթոռը։ Թող նախ հանրությանը բացատրի՝ որտեղից և ինչպես ինքն ունի կին և երեխաներ։ Մենք եկեղեցու հետ կոնֆլիկտ չունենք, մենք կոնֆլիկտ ունեն եկեղեցին պղծողների, նրա ուխտը ոտնահարողների հետ»,-ասել է փաշինյանը և հավելել. «Եթե կարգալույծը կարգալույծ է արել, նշանակում է տեր Արամը այդ օրը նոր օծվել է եկեղեցու՝ ժողովրդի կողմից, ես կգնամ և հաղորդություն կընունեմ Տեր Արամի ձեռքից»։

Leave a Comment