Կարեն Անդրեասյանը ներգրավվել է Հայաստան–Ադրբեջան հաղորդակցությունների հարցերով հանձնաժողովում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողովի կազմում փոփոխություն է կատարվել։ Այս մասին  Iravaban.net-ը տեղեկանում է Կառավարությունից

Հանձնաժողովը ստեղծվել է 2025 թվականի հոկտեմբեդի 8-ի որոշմամբ, հանձնաժողովի անդամ է նշանակվել նաև միջազգային հարցերով Հայաստանի ներկայացուցիչ Կարեն Անդրեասյանը։

«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2025 թվականի հոկտեմբերի 8-ի «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև հաղորդակցությունների բացման հարցերով հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» որոշման հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ՝ համաձայն նոր հավելվածի»,– նշված է փաստաթղթում։

Leave a Comment