Խոսքը «շատ փոքր, վերահսկվող պայթյունների» մասին է. Սենատորը՝ ԱՄՆ-ում միջուկային փորձարկումների հնարավոր վերսկսման մասին

ԱՄՆ միջուկային փորձարկումների
հարցում խոսքը կարող է գնալ փոքր հզորության պայթյունների մասին։ Այս մասին
Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի Սենատի հետախուզության
կոմիտեի ղեկավար Թոմ Քոթոնը։

 

Նրա խոսքով՝ փորձարկումները,
հավանաբար, կիրականացվեն գետնի տակ։ «Հստակեցնելու համար՝ մենք չենք խոսում
մեծածավալ պայթյունների մասին՝ սնկի տեսքով ամպով ինչ-որ տեղ անապատում կամ Խաղաղ օվկիանոսի
հարավում։ Մենք խոսում ենք շատ փոքր, վերահսկվող և, հավանաբար, ստորգետնյա պայթյունների
մասին»,- ասել է սենատորը։

 









Քոթոնը փորձարկումներն անվանել է «անհրաժեշտ և ցանկալի
քայլ»
։ Սենատորը պարզաբանել է, որ դրանց վերսկսումը թույլ կտա ստուգել ինչպես հին,
այնպես էլ նոր տեսակի սպառազինությունները։ Reuters-ը նախկինում նշել էր, որ Միացյալ
Նահանգները 33 տարի շարունակ միջուկային փորձարկումներ չի անցկացրել։

Leave a Comment