Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը չի մասնակցել Ալմաթիում ԱՊՀ անդամ պետությունների պաշտպանության նախարարների խորհրդի նիստին։
ԱՊՀ գործադիր կոմիտեի մամուլի ծայության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նիստը վարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Անդրեյ Բելոուսովը։
«Մասնակցել են Ադրբեջանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի պաշտպանության նախարարները։ Նիստի ընթացքում բովանդակալից քննարկում է ծավալվել բազմակողմ ռազմական համագործակցության արդիական հարցերի և դրա հետագա զարգացման վերաբերյալ»- ասված է հաղորդագրությունում։