Թրամփը հայտարարել է, որ չի պատրաստվում հարվածներ հասցնել Վենեսուելային․ ԶԼՄ

Բաժանորդագրվել

Ավելի վաղ Սպիտակ տանը հայտարարել էին, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարի շրջանակում Թրամփը պատրաստ է գործի դնել «ամերիկյան ուժի բոլոր բաղադրիչները»:

ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ հարվածներ հասցնել Վենեսուելային։ Այս մասին հաղորդում է Reuters-ը:

«Ոչ», – ասել է Թրամփը՝ պատասխանելով հարցին, թե նախատեսում է արդյոք նման հարվածներ հասցնել:

Այսօր ավելի վաղ «Miami Herald» պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, գրել էր, որ առաջիկա ժամերին կամ օրերին ԱՄՆ-ն կարող է օդային հարվածներ հասցնել Վենեսուելայի տարածքում գտնվող թիրախներին:

Սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ԱՄՆ-ն բազմիցս օգտագործել է իր զինված ուժերը Վենեսուելայի ափերի մոտ մոտորանավակները ոչնչացնելու համար, որոնցով, իբր թմրանյութեր էին տեղափոխում:

Սպիտակ տան խոսնակ Կարոլին Լիվիտը օգոստոսի 19-ին հայտնել էր, որ թմրանյութերի ապօրինի շրջանառության դեմ պայքարելու համար Թրամփը պատրաստ է գործի դնել «ամերիկյան ուժի բոլոր բաղադրիչները»։

Leave a Comment