Aurora News | Կրասնոդարի օդանավակայանում սահմանափակվել է թռիչքային երթևեկությունը

Կրասնոդարի օդանավակայանում ժամանակավորապես սահմանափակվել են ինքնաթիռների ժամանման և մեկնման աշխատանքները։

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով «Ռոսավիացիա»-ին, սահմանափակումներն անհրաժեշտ են թռիչքների անվտանգությունն ապահովելու նպատակով։

Հայտարարության մեջ նշվում է, որ բոլոր միջոցառումները ձեռնարկվում են՝ բացառապես ավիատրանսպորտի ուղևորների և անձնակազմի անվտանգության նկատառումներով։

Նշենք, որ ռուսական մի շարք օդանավակայաններ վերջին ամիսներին պարբերաբար կիրառում են նմանատիպ ժամանակավոր սահմանափակումներ՝ տարբեր տեխնիկական կամ եղանակային պատճառներով։

Leave a Comment