Մեկնարկեց Կիբեռանվտանգության իրազեկման արշավը


Այսօր Լոռու մարզի ՔՈԱՖ Սմարթ կենտրոնում մեկնարկել է Կիբեռանվտանգության իրազեկման արշավը, որը կշարունակվի նաև մյուս մարզերում։ Այս մասին հայտնում է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը։


 


«Արշավի նպատակն է բարձրացնել կիբեռանվտանգության վերաբերյալ տեղեկացվածությունը դպրոցականների, մանկավարժների և ծնողների շրջանում։


 


Այսօրվա միջոցառմանը մասնակցել է շուրջ 300 մարդ։


 


Իմ ելույթում անդրադարձել եմ կիբեռանվտանգության, տվյալների պաշտպանության, արհեստական բանականության կիրառությունների, դիփֆեյքերի և ապատեղեկատվության թեմաներին։ Թվային անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի հետ անցկացրել ենք քննարկում՝ հարցուպատասխանի ձևաչափով, իսկ ՀՏՀԳ կենտրոնի մասնագետները ներկայացրել են թվային հիգիենայի հիմնական սկզբունքները։


 


Արշավը միտված է խթանել անվտանգ ու պատասխանատու վարքագիծը առցանց միջավայրում։


 


Նախաձեռնությունն իրականացվում է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության և Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության (ՀՏՀԳ) կողմից»,-նշել է նա։


 

Դիտումների քանակ1

Leave a Comment