Aurora News | Պենտագոնը հաստատել է «Տոմահավք» հրթիռների մատակարարումը Ուկրաինային․ վերջնական որոշումը՝ Թրամփի ձեռքում

Ինչպես հաղորդում է CNN-ը, երեք ամերիկացի և եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյաներ հայտնել են, որ Պենտագոնը տվել է իր համաձայնությունը «Տոմահավք» հրթիռների մատակարարմանը, սակայն վերջնական որոշումը պետք է ընդունի ԱՄՆ նախագահը։

Զինվորական փորձագետների գնահատմամբ՝ Ուկրաինային նման զինատեսակի փոխանցումը չի ազդի ԱՄՆ բանակի մարտական պատրաստվածության վրա և չի սպառնա երկրի ռազմավարական պաշարներին։

Ըստ աղբյուրների՝ անհրաժեշտ փաստաթղթերը արդեն ուղարկվել են Սպիտակ տուն։ Այժմ հարցը գտնվում է քաղաքական մակարդակում։

Թրամփը, սակայն, նախկինում ակնարկել է, որ չի շտապում հաստատել մատակարարումը։ Զելենսկու հետ հանդիպման ընթացքում նա ընդգծել է, որ «չի ցանկանա տալ այն, ինչ անհրաժեշտ է ԱՄՆ-ի պաշտպանության համար»։

Leave a Comment