Aurora News | Իրանի ԱԳ նախարարը Թրամփին անվանել է «միջուկային չարաճճի»

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին անվանել է «միջուկային չարաճճի»՝ արձագանքելով նրա կողմից միջուկային զենքի փորձարկման որոշմանը։

«Այս նույն չարաճճին վնասում է Իրանի խաղաղ միջուկային ծրագրին և սպառնում է նոր հարձակումներով երկրի օբյեկտների վրա, որոնք գտնվում են ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների ներքո։ Դա միջազգային իրավունքի կոպիտ խախտում է», – գրել է Արաղչին իր X-ի հարթակում։

Նա ընդգծել է, որ Թեհրանը շարունակելու է պաշտպանել իր իրավունքները խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում՝ ՄԱԳԱՏԷ-ի վերահսկողության ներքո և միջազգային պարտավորություններին համահունչ։

Leave a Comment