Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Հոկտեմբեր 31,2025 22:35

Բաքուն պաշտոնապես հաստատել է` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։

Ադրբեջանական կողմը չի կարծում, որ ներկա պայմաններում ամենաբարձր մակարդակով այդ միջոցառմանը մասնակցելը հնարավոր կլինի, ասել է Ալիևի օգնականը տեղական լրատվամիջոցներին:

Հաջիևը միևնույն ժամանակ հայտարարել է, որ պաշտոնական հրավեր-նամակ Ալիևին դեռ չի ստացվել:

«Սպուտնիկ Արմենիա»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment